Գլխավոր / Մեր Մասին

Ավելի լավ ՏՏ լուծումներ և
ծառայություններ ձեր ձեռքերում

ՄԵԶ ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Թեչսփորթ թիմը ձևավորված է մասնագետներից, որոնց գիտելիքների լայն շրջանակը հնարավորություն է տալիս կատարել թվային տեխնոլոգիաների ոլորտի բազմազան աշխատանքներ: Մեր աշխատանքի որակը առավել բարձր պահելու համար մշակել ենք բանաձև, որի հիմնական տարրերը մեզ առաջնորդող սկզբունքներն են:

ԱՐՏԱՔԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անկախ աշխատանքի ծավալից և բարդության աստիճանից, անհրաժեշտ է պահել գործողությունների հետևյալ հերթականությունը՝ լսել պատվիրատուի պահանջները, բացահայտել խնդիրները, առաջարկել օպտիմալ տարբերակները, հստակ ներկայացնել լուծումները և դրանց արժեքները:

ԱՇԽԱՏԵԼԱՈՃ

Մենք ունենք հստակ աշխատելավոճ, այն է՝ ցանկացած խնդիր պահանջում է անհատական լուծում, իսկ աշխատանքը համարվում է ավարտված, երբ բաղադրիչներից յուրաքանչյուրը գործում է լիարժեք:

ԳԻՏԵԼԻՔ

Ցանկացած աշխատանքում, առավել ևս թվային տեխնոլոգիաների արագ զարգացող ոլորտում հնարավոր չէ ունենալ լիարժեք գիտելիքներ, եթե մասնագիտական կրթությունը չլինի ամենօրյա շարունակական պրոցես: Մեր թիմի բոլոր անդամները պարբերաբար վերապատրաստվում են տարբեր մասնագիտական ուղղություններով և ակտիվ զբաղվում ինքնակրթությամբ:

ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Թիմի բոլոր անդամները պատասխանատու են մեր ընկերության կողմից կատարվող ցանկացած աշխատանքի որակի և ժամկետների համար: Մենք համախմբված լուծում ենք բոլոր խնդիրները և միասին կիսում արդյունքը: